Հումանիտար ճգնաժամը պետք է դադարեցրել  հենց հիմա

Մոտենում է Ղարաբաղյան երկրորդ պատերազմի ավարտի երրորդ տարելիցը։ Չնայած քաղաքական գործիչների բազմաթիվ հանդիպումներին եւ հայտարարություններին՝ կողմերից ոչ մեկը մինչ այժմ որևէ էական քայլ չի ձեռնարկել խաղաղ համակեցության պայմաններ ստեղծելու համար։

Ընդհակառակը, վերջին ամիսներին չեն դադարում քաղաքական և ռազմական ճնշումների փորձերը, Լաչինի միջանցքի շրջափակումը, հումանիտար ճգնաժամի ստեղծումը Լեռնային Ղարաբաղում։ Ռեւանշիստական և ռազմատենչ գաղափարները դեռևս տարածված են երկու հասարակություններում:

Առանց ուժի գորգադռման կայուն խաղաղության հասնելը պետք է առաջնահերթություն լինի հակամարտության բոլոր կողմերի համար։ Պետք է հնարավոր ամեն ինչ անել, որպեսզի մարդիկ դադարեն միմյանց ատել, միմյանցից վախենալ, իրար վնասել եւ սպանել։ Մենք պահանջում ենք իրավիճակի խաղաղ կարգավորմանն ուղղված հետևյալ նախնական քայլերը.

  1. Միջոցներ ձեռնարկել Լեռնային Ղարաբաղի բնակչության կյանքը բնականոն հունի վերադարձնելու համար։

  2. Դադարել օգտագործել ատելության խոսք և սպառնալիքներ (հատկապես պաշտոնական մակարդակով):

  3. Հրաժարվել ռազմական ուժի կիրառումից և նվազագույնի հասցնել զինվորականների (զինված անձանց) ներգրավվածությունը հակամարտող կողմերի միջև շփումներում:

  4. Աջակցել քաղաքացիական, մշակութային և կրթական ոլորտներում փոխըմբռնման պայմաններ ստեղծելուն ուղղված ցանկացած նախաձեռնության և նախագծի։

  5. Ներկայացնել բաց հանրային քննարկման կոնկրետ առաջարկներ Լեռնային Ղարաբաղում համակեցության հնարավոր տարբերակների վերաբերյալ: Հաշվի առնելով, որ Ադրբեջանը քաղաքականապես շահավետ դիրք է ձեռք բերել Ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո՝ նրա կառավարությունը կրում է հումանիտար ճգնաժամեր ստեղծող վերջնագրերից և հարկադրանքներից զերծ մնալու առաջնային պատասխանատվությունը։ Բացի այդ, Ադրբեջանի կառավարությունը պետք է քաղաքական կամք դրսևորի խաղաղ համակեցության համար։ 

  6. Հայաստանի Հանրապետության կառավարությունն ու Լեռնային Ղարաբաղի քաղաքական վերնախավն իրենց հերթին պետք է դադարեցնեն ռեւանշիստական գաղափարների սնուցումը և փոխարենը խթանեն խաղաղ համակեցության դիսկուրսները։

  7. Մարդկանց, ովքեր ապրում են տարածաշրջանում, ակնկալում են մնալ, կամ նախատեսում են այնտեղ վերադառնալ, պետք է հնարավորություն տրվի ակտիվորեն ներգրավվել փոխզիջումային լուծումների որոնման մեջ և հրաժարվել իրենց առասպելական ազգայնական գաղափարներից։

  8. Բոլոր այն մարտիկների համար, ովքեր չեն կատարել պատերազմական հանցագործություններ պետք է հայտարարվի համաներում։ Միաժամանակ պետք է իրականացվի անաչառ, արդար և բաց քննություն Ղարաբաղյան առաջին և երկրորդ պատերազմների ժամանակ կատարված ռազմական հանցագործությունների վերաբերյալ։ Ռազմական հանցագործների պատիժը պետք է դիտարկել որպես անցումային արդարադատության կիրառման և հակամարտող կողմերի միջև վստահության վերականգնման գործընթացի քայլերից մեկը։

  9. Իմպերիալիստ դերակատարները պետք է հրաժարվեն հումանիտար ճգնաժամն աշխարհաքաղաքական նպատակների համար օգտագործելու իրենց ցինիկ մոտեցումից։ Նրանց անտարբերությունը Լեռնային Ղարաբաղում մարդկային տառապանքների նկատմամբ անընդունելի է։