ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՅԵՐԻՆ ՊԵՏՔ Է ՊԱՇՏՊԱՆԵԼ ՀԻՄԱ

Սույն թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի Հանրապետության կառավարությունը Լեռնային Ղարաբաղում իրականացրեց այսպես կոչված «հակաահաբեկչական գործողություններ»։ Իրավիճակի այս սրացմանը նախորդել էին լուրեր այն մասին, որ Ադրբեջանի մի քանի քաղաքացիներ են զոհվել Ղարաբաղում ականների վրա պայթյունից։ Այս ողբերգությունը չի կարող արդարացնել դրան հաջորդած ակնհայտորեն նախապես ծրագրված ռազմական հարձակումը։ Այս էսկալացիան հանգեցրեց հարյուրավոր զոհերի և վիրավորների, այդ թվում՝ խաղաղ բնակիչության շրջանում։

Պատմությունը ցույց է տվել, որ ռազմական ճանապարհով հակամարտությունների կարգավորման «պարտադրելու» փորձը հանգեցնում է աղետալի հետևանքների։ Հակամարտությունները չեն կարող և չպետք է լուծվեն տեղի բնակչության վախի շահարկման և սպառնալիքի միջոցով: Մեզ ծանոթ են ողբերգական օրինակներ Արևմտյան Բալկաններից, Մերձավոր Արևելքից և այլ տարածաշրջաններից, որտեղ բռնի հակամարտությունը և միակողմանի գործողությունները միայն խորացրել են վերքերը և երկարաձգել տառապանքը։

Տասնամյակներ ընթացող Լեռնային Ղարաբաղի հակամարտության ընթացքում հաշտեցման և համակեցության համար հող ստեղծելու համար բավարար քալեր չեն արվել։ Քաղաքական վերնախավերը ջանքեր չգործադրեցին խաղաղ գոյակցության պայմաններ ստեղծելու և Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության անվտանգության երաշխիքների համար։ Անվտանգության երաշխիքների մշակման ձախողումը այսօր մտահոգություններ է  առաջացնում էթնիկ զտումների և մեծ թվով մարդկանց բռնի տեղահանման շուրջ: 

Միջազգային հանրությունը նույնպես ձախողել է այս երկարամյա հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացը՝  չկարողանալով կանխել առկա իրավիճակի հետագա բարդացումը և, որ ավելի կարևոր է, ապահովել Լեռնային Ղարաբաղի տեղական բնակչության անվտանգությունն ու իրավունքները: Թեև նրանք պնդում էին, որ բարոյական հրամայական է ճանաչել մարդկային կյանքը որպես բացարձակ արժեք, Ռուսաստանի, Թուրքիայի և ՆԱՏՕ-ի իմպերիալիստական տերությունները մարդկանյին կյանքը դիտում են երկրորդական իրենց աշխարհաքաղաքական և տնտեսական շահերին:

Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգությունը այժմ պետք է առաջնային լինի: Տարածաշրջանի ամենախոցելի բնակչությանը պետք է անհապաղ մարդասիրական օգնություն տրամադել։ Յուրաքանչյուր ոք, ով որոշում է լքել տարածաշրջանը, պետք է ունենա արժանապատիվ տարհանման հնարավորություն: Կոչ ենք անում բոլորին իրենց կարողությունների շրջանում անել ամեն ինչ՝ փրկելու և խաղաղ կյանք հաստատելու Լեռնային Ղարաբաղից տարհանվող կամ այնտեղ մնալ ցանկացող հայ ժողովրդի համար: 

Ադրբեջանի իշխանություններից պահանջում ենք անհապաղ դադարեցնել բռնությունն ու շրջափակումը, ապահովել տեղահանվածների համար անվտանգ ուղի դեպի Հայաստան կամ վերադարձ տուն, և ստեղծել պայմաններ Ղարաբաղի հայերի կյանքի և արժանապատվության պաշտպանության համար։

Նորից շեշտում ենք, որ պատերազմը, զինված գործողությունները, փոխադարձ սպառնալիքները չեն կարող խաղաղության հասնելու մեթոդ լինել։ Դրանք միայն հանգեցնում են վշտի և թշնամություն բորբոքում: Ռազմական գործողություններ չպետք է վերսկսվեն, և բոլոր ջանքերը պետք է ներդվեն խաղաղ գոյակցության պայմանների ստեղծման գործում։

Post-Soviet Peace-ը հետխորհրդային տարածքի և նրան հարակից շրջանների` հանուն խաղաղության հանդես եկող  խումբ է, որը հյուծված է անվերջանալի պատերազմներից և մեր տարածաշրջանում աճող գերտերությունների մրցակցությունից։